Արթուր Շահնազարեան

Գլխաւոր երաժշտական խմբագիր

Ծրագրի գլխաւոր երաժշտական խմբագիր ու խորհրդատու, Հայաստանի կոմպոզիտորների միութեան վարչութեան անդամ: Հիմնարար մասնակցութիւն է ունեցել ողջ երգացանկի և կատարողների ընտրութեան, ձայնագրութիւնների պատրաստութեան և կատարման գործում:

Կազմել և խմբագրել է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շրջանակներում հրատարակուող, Կոմիտաս Վարդապետի նախատեսած «Հազար ու մի խաղ» հարիւր երգից բաղկացած ընտրանին: Խմբագրական աշխատանքներ է տարել նաև շարականների, տաղերի, գանձերի և մեղեդիների օնլայն-հրատարակություններում:

Արթուր Շահնազարեանի գիտելիքներն անսպառ են. Նա կարող է բավարարել ցանկացած հարցի պատասխան, նա գիտի ամեն ինչ Կոմիտասի մասին և նույնիսկ ավելին։ Հաջողության բանաձևը՝ հավատք և նվիրվածություն։

Stuff person