Արմէն Մարտիրոսեան

Երաժշտական բրոտիւսըր

Արմէն Մարտիրոսեանը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծի երաժշտական բրոտիւսըրն է։

Աւարտած է Երևանի Կոմիտասի անուան պետական քոնսերուատորիան:

Տարիներ շարունակ եղած է Հայաստանի պետական ճազ նուագախումբի գեղարուեստական ղեկավարը: 2008 թ-ին հայկական մշակոյթի ասպարէզէն ներս ունեցած ստեղծագործական ձեռքբերումներուն համար արժանացած է Մովսէս Խորենացիի մետալին։

Երգահան Արմէն Մարտիրոսեան մեծ փորձ ունի և կը ստեղծագործէ տարբեր ժանրերով՝ ակադեմիք, ճազ, ֆիւժէն, էթնիք, ռոք և փոփ, 30-է աւելի տարիներ եղած է գործիքաւորող և երաժշտական բրոտիւսըր։

Ճամփորդելով տարբեր երկրներով և ծանոթանալով ու ուսումնասիրելով տարբեր մշակոյթներ՝ Արմէն Մարտիրոսեան հստակ կը գիտակցէ ազգայինի կարևորութիւնը: Հանրահայտ կոմպոզիտորն իր ուրոյն դէրն ունի տվյալ նախագծում, բացի նախագծի բրոտիւսըր ըլլալուց, նա կ’ապահովէ ծրագրի ստեղծագործական գործընթացը։

Stuff person