Վահրամ Սարգսյան

Գլխավոր տեխնիկական խմբագիր

Նախագծի երաժշտական-հրատարակչական աշխատանքների ղեկավարն է։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Մոնրեալի ՄքԳիլլ համալսարանում: Որպես կոմպոզիտոր` մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, նրա ստեղծագործությունները կատարվել են շուրջ 2 տասնյակ երկրներում: Վահրամ Սարգսյանը Հայաստանի և Կանադայի կոմպոզիտորների միությունների անդամ է: 

Կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական խմբագիր` Վահրամ Սարգսյանը ղեկավարում է նոտագրության աշխատանքները: Իր` հրատարակչության ոլորտում ունեցած շուրջ 10 տարվա փորձառությունը մեծապես նպաստել է նախագծի հրատարակչական աշխատանքները  միջազգային ամենաբարձր պահանջներին համապատասխան կատարելուն:

Հաջողության բանաձևը՝  կարգապահություն ու աշխատասիրություն:

Stuff person