Արթուր Շահնազարյան

Գլխավոր երաժշտական խմբագիր

Ծրագրի գլխավոր երաժշտական խմբագիր ու խորհրդատու, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ: Հիմնարար մասնակցություն է ունեցել ողջ երգացանկի և կատարողների ընտրության, ձայնագրությունների պատրաստության և կատարման գործում:

Կազմել և խմբագրել է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շրջանակներում հրատարակվող, Կոմիտաս Վարդապետի նախատեսած «Հազար ու մի խաղ» հարյուր երգից բաղկացած ընտրանին: Խմբագրական աշխատանքներ է տարել նաև շարականների, տաղերի, գանձերի և մեղեդիների օնլայն-հրատարակություններում:

Արթուր Շահնազարյանի գիտելիքներն անսպառ են. Նա կարող է բավարարել ցանկացած հարցի պատասխան, նա գիտի ամեն ինչ Կոմիտասի մասին և նույնիսկ ավելին։ Հաջողության բանաձևը՝ հավատք և նվիրվածություն։

Stuff person