Մարինա Սուլթանյան

Հիմնադրամի տնօրեն

«Մշակութային Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, նախագծի ղեկավար-համակարգող։

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և արվեստի բնագավառում կառավարման բաժինները։ Աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում, ինչպես նաև Արամ Խաչատրյան համերգասրահի ադմինիստրատիվ կազմում: 2002 թվականից աշխատել է ՀՀ Մշակույթի Նախարարությունում՝ որպես մշակույթի նախարարի առաջին օգնական, այնուհետև՝ ՀՀ Մշակույթի տեղեկատվական- վերլուծական կենտրոնի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ: 2003 թվականից Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս է։ 2004 թ. ստանձնել է Հովնանյան Ինթերնեյշնլ հայ-ամերիկյան ընկերության տնօրենի պաշտոնը: 2012 թ-ից առ այսօր հանդիսանում է ՊանԱրմենիան մեդիա հոլդինգի տնօրենների խորհրդի անդամ և ղեկավարում է PM Publishing House ընկերությունը:

Աշխատանքում նա կարևորում է նպատակասլացությունը, կազմակերպվածությունն ու պարտաճանաչությունը: Նրա աշխատելաոճի յուրահատկությունն է անհատներին յուրովի մոտեցում և հարգանքի դրսեվորումը ցուցաբերելը: Հաջողության բանաձևը՝ բազմակողմանի մտածողություն և կարգապահություն:

Stuff person